211652_close_icon
views-count5446 դիտում article-date 13:15 17-04-2026

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն, «Lixiang»-ը, «BYD»-ը և «Ford»-ը. երթևեկությունը վերածվել է «աջաբսանդալի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 15-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 30-ամյա Վազգեն Բ.-ի վարած «Mercedes», 35-ամյա Արթուր Ս.-ի վարած «Tesla», 42-ամյա Անդոկ Հ.-ի վարած «Ford», 34-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD», 41-ամյա Դպարտակ Ղ.-ի վարած «Hongqi», 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Kia» և 51-ամյա Արսեն Հ.-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Վլադ Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սևակ Հայրապետյանը և Արա Զաքարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից