Երևանում «Tesla»-ն Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ. վարորդը հայտնել է, որ մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (սվետաֆոր) և հայտնվել երկաթե էլեկտրասյան մոտ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Հարությունյանն ու պարեկ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Տեղում «Tesla»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ մեկ այլ ավտոմեքենա իր համար ստեղծել է վթարային իրավիճակ։
Տեղում պարեկները պարզել են, որ վթարի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա՝ բակային հատվածում, կայանված է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը սակայն հերքում է, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծել։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։