Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված սահել ու լցվել է երկաթգծի վրա. գնացքների երթևեկությունը դարձել է անհնար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներում, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար։
Օպերատիվորեն ժամանել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Գևորգյանի և Գուգարքի փրկարարական ջոկատի պետ Գարիկ Մխիթարյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատում են նաև ջրմուղի մեծ թվով աշխատակիցներ՝ պետ Ալիկ Բաղդասարյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Լոռու մարզպետ Արմեն Մկրտչյանի հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան վարչության ծառայողները։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները։
Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։