Երևանում հերթական անգամ «Վեոլիա Ջուր»-ի փնթի աշխատանքի արդյունքում տոննաներով խմելու ջուրը 2 օր է կորչում է՝ հոսելով մի քանի կմ, իսկ Էրեբունու թաղապետին էլ՝ դիմես, չդիմես․ նա զբաղված է դատարկ «սրտիկներ» անելով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 օր է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 3-րդ նրբանցքի բնակիչները, չակերտավոր ասած, «քաղցր խոսքերով» են հիշում «Վեոլիա Ջուր» ընկերությանը և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին։
Այսօր՝ ապրիլի 17-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, զայրացած ասում էին․ «2 օր է խմելու ջուրը գլխավոր փողոցում վնասվել է, ու 2 օր է ջուրը գնում-կորչում է։ Առաջին օրվանից վթարի մասին տեղեկացրել ենք «Վեոլիա Ջուր»-ին, իսկ այսօր էլ մի քանի բնակիչներով գնացել ենք «Վեոլիա Ջուր» ու խնդրում ենք, որպեսզի ջրի կորստի դեմն առնեն, և նրանց կողմից լսում ենք անհեթեթ պատասխան՝ 5-10 օրվա ընթացքում մասնագետները կմոտենան, վթարը կվերացնեն։
Ահա գործ չսիրող ընկերության պատասխանը։
Այսինքն՝ խմելու ջուրը պիտի կորչի, մեծ թվով սպառողներ ջրից զրկվեն, թե ինչ, «Վեոլիա»-ն 5-10 օրվա ընթացքում է մոտենալու։ Խնդրի մասին տեղեկացրել ենք նաև Էրեբունու թաղապետարան, որը այստեղից 1 կմ էլ չկա, բայց թաղապետը երևի այդքան ժամանակ չունի ու «Վեոլիա Ջուր»-ին ստիպի, որ գան այս վթարը վերացնեն։
2-րդ օրն է՝ խմելու ջուրը 3-4 կմ հոսում է, մարդու լաց է գալիս։ Մեր հարևան Իրանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում, խմելու ջրի խնդիր ունեն, իսկ այստեղ ստացվում է՝ «Վեոլիա Ջուր»-ի «բարձր հովանու» ներքո ջուրը կորչում է։ Լավ էլ ինչ ասենք, ոնց դիմենք, որ այդ «Վեոլիա Ջուր» ընկերությունում նստած, մեր հաշվին իրենց թափանները լցնող աշխատակիցները դադարեն նման փնթի և ոչ պատասխանատու աշխատելուց։
Էլ ոչ «Վեոլիա»-ին ենք հավանում, ոչ էլ Էրեբունու թաղապետին։ Դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ գոնե ինքը միջնորդի, որ թաղապետն ու «Վեոլիա Ջուր»-ը շատ արագ գործեն»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։