Լարված իրավիճակ՝ Աբովյան քաղաքում. բանկերից մեկի մասնաճյուղի կառավարչի ու քաղաքացիների միջև բանը ձեռնամարտի չհասավ, քանի որ ավտոտնակի ապօրինի կառուցման դեմն առավ Աբովյանի քաղաքապետը, իսկ տեղի ոստիկանապետը ջայլամի կեցվածք է ընդունել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի Հատիսի 63 և հարակից շենքերի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին շենքի բակում և փորձում էին կանխել ինչ-որ քաղաքացու կողմից բակում կանաչ գազոնի հարևանությամբ փորման աշխատանքների կատարումը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Այսօր առավոտյան նկատեցինք, որ ինչ-որ մեկը տրակտորով ու հատուկ տեխնիկայով եկել է մեր բակ ու փորձում է ըստ իր քմահաճույքի, ավտոտնակի համար հիմքեր փորել։ Մեր հարցին, թե ինչու է նման հակաօրինական գործողություններ անում, այդ տղամարդն անընդհատ պատասխանում էր, թե տարածքն իր սեփականությունն է ու մենք իրավունք չունեք խոչընդոտելու, որ ինքն իր ավտոտնակը կառուցի։ Լրիվ մեծն Թումանյանի ասած «էս սարն իմն է, էս ծառն իմն է» իրավիճակ։
Տեսնելով, որ այս տղամարդն այնուամենայնիվ զորբայությամբ փորձում է իր սև գործն անել, շատ արագ մի քանի հոգով գնացինք Աբովյանի քաղաքապետարան, որտեղ մեզ անմիջապես ընդունեց քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ներկայացրեցինք խնդրին ու հայտնեցինք, որ ամբողջ թաղամասը դեմ է ավտոտնակի կառուցմանը։ Փոխարենը կողմ ենք, որպեսզի տարածքն էլ ավելի բարեկարգվի։
Քաղաքապետը, լսելով մեզ, նախ հայտնեց, որ առաջին անգամ է լսում, որ նման տարածքում ուզում են ավտոտնակ կառուցվել, ինչը սակայն իր կողմից նույնպես կարգելվի, և տեղում նա հանձնարարական տվեց քաղաքապետարանի համապատասխան բաժնի պաշտոնյային, ով մեզ հետ գալով մեր բակ, կարգադրեց, որպեսզի այդ տղամարդը չփորձի աշխատանքներ իրականացնել»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ ավտոտնակ կառուցողը Հայաստանում հայտնի բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչ է և իրենք մինչև վերջ պայքարելու են որպեսզի այդ «վայ» կառավարիչն իր սև գործը չանի և շնորհակալություն էին հայտնում Աբովյանի քաղաքապետին, փոխարենը զայրացած իրենց խոսքն էին ուղղում ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետին ու համայնքային ոստիկաններին, որ հենց նրանք պետք է կանխեն նման ապօրինի կառույցների ու կառուցապատողների գործողությունները։ Մինչդեռ համայնքային ոստիկանները կամ «ուղտի ականջում քնած են», կամ էլ կառավարչի հետ միլիպետը լեզուն է գտել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։