ՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ ժամերի ընթացքում հայտնաբերվեց օտարերկրյա համարանիշներով «Lexus»-ը, որի վարորդը այն կայանել էր մայթին՝ անհարմարություններ ստեղծելով հետիոտների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, անհարմարություններ չստեղծեն հետիոտների համար, այն է՝ մեքենաները չկայանեն հետիոտների համար նախատեսված մայթերին, ինչը խոչընդոտում է հետիոտների ազատ տեղաշարժը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով պարեկները հայտնաբերել են օտարերկրյա համարանիշներով «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն կանյանել էր Իսակովի պողոտայում՝ մայթի վրա, ինչը խոչընդոտ էր հանդիսանում հետիոտների համար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Վադիմ Պ.-ն է, ով վարչական պատասխանատվության է ենթարկվել տրանսպորտային միջոցը մայթին կայանելու համար։
Պարեկային ծառայությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։