Լարված իրավիճակ Նոր Հաճնում․ մեծ թվով բնակիչներ ասում են․ «Կառուցվող գազաբենզալցակայանը չի պահպանում անվտանգության ոչ մի նորմ․ արտակարգ դեպքի դեպքում ողբերգությունն ապահովված է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 17-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Հաճն խոշորացված համայնքի Պարգևաշեն 1-ին թաղամասի 1-ին փողոցում տևական ժամանակ է, ըստ բնակիչների, սկսվել են գազաբենզալցակայանի կառուցման աշխատանքներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում այսօր այդ կառույցի դեմ հանդես եկած մի քանի բնակիչներ զայրացած իրենց խոսքն էին ուղղում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանին, որ նրանց լուռ համաձայնության ներքո բնակելի տներին մոտ կառուցվում է ամեն պահի վտանգ ներկայացնող գազաբենզալցակայան։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, որոնց մի մասը հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Այս ամենը ատոմային բոմբ է դրված մեր քթի տակ։ Ո՞վ է տեսել տների հարևանությամբ, ինչու չէ նաև Նոր Հաճնը Աբովյանին կապող գլխավոր ճանապարհին քիփ կպած նման կառույցի թույլտվությունը։
Մենք դեմ չենք․ թող 1 չէ, 10 չէ, 100 կառուցեն, բայց ոչ թե մեզ՝ բնակիչներիս ահ ու սարսափի մեջ պահելով։ Նախկինում բողոքեցինք, եկան կասեցրեցին։ Մենք էլ ուրախացանք, ասեցինք՝ լավ է, պատասխանատուները մեր մասին են մտածում, բայց ամիսներ անց տեսանք, որ նորից ու ավելի վատ սկսեցին կառուցապատումը։
Հիմա չգիտենք՝ եթե, Աստված չանի, արտակարգ դեպք լինի, տվյալ դեպքում՝ պայթյուն, պատկերացնո՞ւմ են այդ չինովնիկները, թե ինչ հետևանքներ կառաջանան։ Թե նրանց համար միայն իրենց տաքուկ կաբինետներում անվտանգ իշխանության քաղցր պտուղներից օգտվելն է։
Արդեն ոչ մարզպետին ենք հավատում, ոչ էլ քաղաքապետին։ Դե գազաբենզալցակայանը չշահագործած՝ նույնիսկ վթար է տեղի ունեցել․ ավտոմեքենան մխրճվել է շինարարական հրապարակ՝ բախվելով տակառների։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե գազաբենզալցակայանը շահագործվեր ու ավտոմեքենան մխրճվեր այնտեղ, ինչ ուժգին պայթյուն ու փլուզումներ տեղի կունենային։
Հիմա արդեն գազի ու բենզինի համար շահագործվող տակառներից 8 հատ դրել են գաղտնագողի, մինչդեռ պետք է դրվեր 3-ը։ Անգամ չափերն են խախտել․ իբրև թե թույլտվություն է տրվել 3 հատ 10 տոննա տարայի համար, փոխարենը տեղադրել են 8 հատ 30 տոննա տարողությամբ տարաներ։ Էլ չենք ասում, որ բնակելի թաղամասից մոտ 100 մետր պետք է հեռու լինի․ լրիվ բարձիթողի վիճակ է, բայց այդ մասով էլ են փորձում մեզ մոլորեցնել։
Հիմա դիմում ենք կառավարությանը, որպեսզի շատ արագ մասնագետներ ուղարկեն և ուսումնասիրեն այս ամենը, ու վստահ ենք՝ որոշ մարդիկ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Մենք չենք ուզում ամեն առավոտ ահը սրտներումս արթնանալ, իսկ եթե խնդիրը շատ արագ չկարգավորվի, բոլորս դիմելու ենք բողոքի ակցիայի։ Հետո չասեք՝ մենք ձեզ չենք զգուշացրել»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում շինարարական աշխատանքները ղեկավարող մի տղամարդ ասում էր, որ ճիշտ է՝ իրենք ցանկացել են տեղադրել 8-ը, բայց քանի որ եկել ու ստուգել են և իրենց հորդորել են, որ նման բան չանեն, իրենք հրաժարվել են ու միայն տեղադրել են 3 հատ տարաներ՝ չնշելով, թե քանի տոննա տարողությամբ։
Հարցին, թե ինչու ցուցանակ տեղադրված չէ շինարարության սկզբի և ավարտի մասին, պատասխանեց, թե ավտովթարը, որ եղել է, վնասել է այդ ցուցանակը, ու խոստացավ, որ կտրամադրի, սակայն դա էլ մնաց դատարկ խոսք։
Հիմա բնակիչները սպասում են, որպեսզի պատասխանատուները տեսնեն, թե ինչ հետևություններ կանեն, որպեսզի իրենք էլ որոշեն իրենց հետագա անելիքները, բայց որ իրավիճակը ամեն վայրկյան մնում է լարված, դա ակնհայտ է
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։