211652_close_icon
views-count3232 դիտում article-date 23:13 19-12-2021

Ռուսաստանի Դաշնության ուղերձը ոչ թե անուղղակի, այլ ուղղակի առնչվում է Հայաստանին. Գևորգ Դանիելյան

ԱՄՆ֊ի և ՆԱՏՕ֊ի անդամ երկրներին ուղղված Ռուսաստանի Դաշնության ուղերձը ոչ թե անուղղակի, այլ ուղղակի առնչվում է Հայաստանին, իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Խոսքը միայն ՆԱՏՕ֊ին որևէ կերպ անդամակցելու կամ միջին ու փոքր հեռավորության հրթիռների արգելքին չի վերաբերում, այն առնվազն վերաբերում է նաև զորավարժությունների արգելքին, ինչը վերջին շրջանում անչափ հրապուրիչ է դարձել Թուրքիայի պարագայում։

Աշխարհի քաղաքական, պետական գործիչները, քաղաքագետները, իրավագետները, լրատվության առաջատար աղբյուրներն այս օրերին կենտրոնացել են բացառապես այս ուղերձի վերլուծության, արձագանքների վրա։

Մի խոսքով, այն ուղղակի որակել են որպես վերջնագիր (ուլտիմատում)։ ՌԴ֊ն այլևս մի կողմ է դրել դիվանագիտական ոճաբանությունը, ընդ որում, ոչ թե հրավիրում է բանակցությունների, այլ ուղերձին կցել է իր սեփական անվտանգության միակ երաշխիք ընկալվող Համաձայնագրի նախագիծը՝ պահանջելով ստորագրել, վերադառնալով 1997 թ. ելակետային դիրքերը։

Հընթացս նկատենք, որ ըստ նույն մամուլում արտացոլված նյութերի՝ Չինաստանը արդեն հայտնել է Համաձայնագրի առնչությամբ իր աջակցությունը։

Այսպիսով, սա դարձել է թիվ 1 թեման, դե իսկ մենք կարող ենք և լռել, քննարկելու «հրատապ» թեմաների պակաս չունենք, բայց չենք կարող խուսափել կոնկրետ քայլերից, որոնք ակամա բացահայտելու են մեր դիրքորոշումները՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ ..»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր