211652_close_icon
views-count1516 դիտում article-date 21:35 17-12-2021

Աբովյանի նախկին քաղաքապետը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել: Այդ մասին  տեղեկանում ենք e-gov.am-ում տեղադրված որոշումից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Վահագն Գևորգյանն Աբովյանում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին չէր մասնակցել:

Նմանատիպ նյութեր