21195 դիտում
15:28 28-10-2018
Մինչև Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը գործին չխառնվեց, սայլը տեղից չշարժվեց. բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում Ջրային կոմիտեին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի մոտ օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել: Խարհրդակցությանը կոմիտեի նախագահին կատարված աշխատանքների մասին հակիրճ տեղեկություններ են փոխանցել Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանը, Ջրային տնտնեսության ՍԻԳԻ տնօրենի պաշտոնակատար Տիգրան Քալանթարյանը, ինչպես նաև մի քանի շինարարական կազմակերպությունների պատասխանատուներ:
Այսօր վաղ առավոտվանից Ի. Գաբայանի հանձնարարականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան փողոց էին այցելել Ջրային պետական կոմիտեի պատասխանատուները, ովքեր օպերատիվորեն արձագանքելով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը ՝ կատարեցին հսկայածավալ աշխատանքներ:
Աշխատանքների վերահսկողությունը կոմիտեի նախագահի հանձնարականով դրվել է Տ. Քալանթարյանի վրա:
Նրանց օգնության ձեռք են մեկնել Վեոլիա ջուր ընկերության ներկայացուցիչները; Այս պահին նրանք նշված հատվածում շարունակում են աշխատանքները, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը կարգավորվի և բնակիչը կանոնավոր ջուր ստանա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց շնորհակալությունն էին փոխանցում Ջրային կոմիտեի աշխատակազմին՝ խնդրին տեղում ծանոթանալու և օպերատիվորեն արձագանքելու համար:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/27/1108704/?fbclid=IwAR2CUL7u7A9_mgpWaa_YnrHkNU5ExGJ8W79M7eIV_CH3QuursTY1zcVzHWk]ավելի վաղ[/url] հայնտել էր ֆոտոլրագրողը, Հայաստանում կան պետական կառույցներ, որոնք աշխատանքները կատարում են փնթի, ժողովրդի լեզվով ասած՝ «գլխառատ», ինչը մի իսկական պատուհաս է դառնում քաղաքացիների գլխին:
Տևական ժամանակ է, Հայաստանի Ջրային պետական կոմիտեի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան փողոցում ջրագիծ են վերանորոգում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված փողոցի բնակիչները ասում էին. «Ամիսներ շարունակ ջուրը անխնա հոսում էր այս փողոցով: Մեռանք ահազանգելով թե՛ քաղաքապետարանի, թե՛ ջրայի պետական կոմիտեի թեժ գիժ, թե՛ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան: Մեր բազմաթիվ զանգերից հետո նոր բարեհաճեցին, եկան փոսը փորեցին, ջրախողովակները իբրև թե նորոգեցին ու իրենց սարքածից գոհ, հեռացան: Տաս օրից ավելի է, դրանց փորած փոսը մի իսկական գլխացավանք է դարձել մեզ համար: Առանց չափազանցության, օրը 2-3 ավտոմեքենա ենք Տիգրանյան 4 շենքի մոտ առաջացած փոսից հանում: Վթարված ավտոմեքենաների տերերը ամենավերջին «քաղցր» խոսքերով են հիշում պատկան մարմիններին: Հետո էլ թողնես, ամպագոռգոռ կհայտարարեն, թե իրենք սկսել են աշխատել նորագույն տեխնիկայով, եվրոպական չափանիշներին համապատասխան, մինչդեռ անգամ աշխատանքները կատարելու ընթացքում և դրանից հետո բացակայել են նշանները, որով մարդիկ տեղեկանում են, որ այդ հատվածում շինարարական աշխատանքներ են կատարվում»:
Հոկտեմբերի 26-ին, Երևանի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Թորոսյանը՝ իր վարած «Opel» մակնիշի 35 QD 384 համարանիշի ավտոմեքենայով, կեսգիշերին աշխատանքից տուն վերադառնալիս, հայտնվել էր ջրային պետական կոմիտեի «սուպեր» աշխատակիցների փորած փոսում:
22-ամյա երիտասարդի ավտոմեքենան կրել էր նյութական վնաս, ու հիմա վերջինս, ով իր ընտանիքի սոցիալական խնդիրները հոգում էր նշված մեքենայով, հայտնվել է ծանր կացության մեջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+