ԵՊՀ-ն նոր ռեկտոր ունի. միակ թեկնածուն ընտրվեց
19 կողմ, 5 դեմ ձայներով ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Լրագրողների հետ զրույցում նորընտիր ռեկտրոն անդրադառնալով իր միակ թեկնածությանն ու Արծրուն Իսահակյանի թեկանծությունը հոգաբարձուների խորհրդի կողմից չդիտարկելուն ասաց, որ Արծրուն Իսահակյանի փաստաթղթերը վերջնաժամկետից հետո են ստացել, ըստ այդմ նա դուրս է մնացել մասնակցությունից: «Ըստ կանոնակարգի գոյույթուն ունի գրանցամատյան, երբ ամենօրյա ռեժիմով գրանցվում են թեկնածուները: Հայտարարության մեջ էլ նշված էր հստակ օր եւ վերջնաժամկետ, որից նա ուշացել էր»,-ասաց Հովհաննիսյանը, գրում է armtimes.com-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երեւանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ԵՊՀ ռեկտոր: Նիստն անցնում էր դռնփակ, մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամ՝ նախագահ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Ռեկտորի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էր:Հովհաննիսյանը Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել սույն թվականի օգոստոսի 5-ին: