21725 դիտում
22:55 19-02-2018
ԵՊՀ ճաշարանների գնային քաղաքականությունը կվերանայվի. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողական կառույցների ղեկավարների և համալսարանական ավագների խորհրդի անդամների հետ: Ուսանողները մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնել, որոնցից առաջինը վերաբերում էր ԵՊՀ ճաշարաններին: Ավագների խորհրդի համակարգող Գոհար Ավագյանի խոսքով, ճաշարանների խնդիրը երեք ասպեկտ ունի՝ գին, որակ, տարածք: Չկարողանալով սնվել ԵՊՀ տարածքում՝ ուսանողներն ի վերջո ուշանում են դասից:
Ռեկտոր Ա.Սիմոնյանը պատասխանեց, որ ԵՊՀ տարածքում ճաշարանների աշխատանքը կազմակերպում են մրցույթով ընտրված կազմակերպությունները, որոնք, բնականաբար, նախ և առաջ իրենց շահույթի մասին են մտածում: Ի տարբերություն պետական մարմինների ճաշարանների, համալսարանը, ցավոք, չունի այնպիսի միջոցներ, որ դոտացիաներ տրամադրի իր ճաշարաններին: Փոխարենը ԵՊՀ-ն, սննդի կազմակերպման մեջ տարբեր կազմակերպությունների ներգրավելով, միշտ աշխատում է ներքին մրցակցության միջոցով վերահսկել սննդի գները:
Ա.Սիմոնյանի հրավերով, ուսանողների հետ հանդիպմանը հրավիրվեցին ճաշարանների տնօրենները; Դիմելով նրանց՝ ռեկտորը նշեց, որ իր կարծիքով, այս քաղաքականությունը վնասում է հենց բիզնեսին, քանի որ ավելի լավ է ավելի էժան վաճառել սնունդը, քան սովորեցնել ուսանողներին օգտվել դրսի ճաշարաններից, ապա հավելեց, որ խստորեն հանձնարարում է՝ պահելով սննդի որակը՝ հնարավորինս իջեցնել գները: Տնօրենները խոստացան կատարել հանձնարարականը:
Հանդիպումը շարունակվեց առանց տնօրենների: Քննարկվեց համալսարանում բացօթյա, գուցե նաև շրջիկ սննդի կետերի բացման հնարավորությունը:
Ուսանողները բարձրացրին զուգարանների հարցը: Ա. Սիմոնյանը նշեց, որ վերջին տարիներին վերանորոգվել է մոտ 100 զուգարան, առաջիկայում ավելանալու են նորերը: Ռեկտորի խոսքով, ինքը շատ ուրախ է, որ ուսանողները ԵՊՀ-ից հիգիենայի միջոցներն են պահանջում, քանի որ դա վկայում է կուլտուրայի զարգացման մասին: Ա. Սիմոնյանի խոսքով, պահանջը շատ տեղին է, եթե իհարկե, նրա հետևում քաղաքական շահարկում չկա թաքնված:
Քննարկվեցին մի շարք այլ հարցեր՝ լրացուցիչ բուժկետեր բացելու, բարեգործական համահամալսարանական գործունեությունը համակարգելու, ծխելու դեմ պայքարի և այլնի վերաբերյալ: Որոշվեց, որ նմանատիպ հանդիպումները պետք է լինեն պարբերական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10693 դիտում
22:38 10-04-2018
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5272 դիտում
14:19 03-03-2018
ԵՊՀ-ն մինչև սեպտեմբեր թեքահարթակներ կունենա. ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է ուսանողների հետ
3264 դիտում
16:04 23-05-2019
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը