211652_close_icon
views-count1301 դիտում article-date 17:59 16-12-2021

Երևանի գլխավոր ճարտարապետի գործառույթները կփոխանցվեն փոխքաղաքապետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը խորհրդարանի երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը ևս մեկով ավելացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նոր հաստիքով փոխքաղաքապետն իր վրա վերցնելու է Երևանի գլխավոր ճարտարապետի գործառույթները:

«Գլխավոր ճարտարապետի գործառույթները մեծ հաշվով վարչական գործառույթներ են: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ նպատակահարմար ենք գտել այդ գործառույթները վերապահել վարչական կառույցի: Երևանը բավարար չափով հագեցած է մասնագիտական կառույցներով, նկատի ունեմ ճարտարապետանախագծային ոլորտում: Մյուս կողմից էլ արձանագրենք, որ կան շատ մասնագիտական խորհուրդներ, քաղաքացիական հարթակներ, ճարտարապետական մասնագիտական հանրույթ, որոնք ամենօրյա ռեժիմով մասնակցում են գործընթացին: Այս առումով կարծում ենք, որ Երևանի քաղաքապետարանում պետք է լինի գործուն ու արդյունավետ վարչարարություն իրականացնող մարմին, իսկ մասնագիտական կարծիքը լսելի է այլ հարթակներից»,-ասաց Վաչե Տերտերյանը:

Նա նշեց, որ նախագիծը մանրակրկիտ քննարկվել է համապատասխան հանձնաժողովում, լիագումար նիստում ու բոլոր հարցերին արձագանքել են:

Նմանատիպ նյութեր