211652_close_icon
views-count7322 դիտում article-date 15:55 03-12-2019

Աբու Դաբիի թագաժառանգը և «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացան. Ծառուկյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/03/tsarukyan/3155057?fbclid=IwAR3uIv68vBd63zxCfr8JgGAezPkg7sFOcmg4dCb9CW-hJYVpTiBHYSEJbQY]Tert.am[/url]-ը գրում է. «ԿամԱԶ»-ների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություններ ստանալու հայտարարություններն ասեկոսեներ են, որ լիարժեք պետք է ուսումնասիրվեն: Այս ամսին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Քննիչ հանձնաժողով կստեղծվի, կքննվի, և իրականությունը բոլորս կիմանանք՝ և՛ մենք, և՛ խորհրդարանը, և՛ երևանցիները»,-հավելեց նա: Դիտարկմանը, թե Ծառուկյանը բազմիցս ասել է, որ իր գործընկերները Երևանում շինթույլտվություններ ստանալու վերաբերյալ խոչընդոտների են բախվում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Քանի որ հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է աշխատանք կատարենք, ժողովրդի սպասելիքն իրականացնենք, մեր երկիրը զարգացնենք, և ամեն մեկն իր հնարավորությունն օգտագործի, կապ չունի՝ դիմություն է, թե ընդդիմություն: Ես կարող եմ օրինակ բերել՝ հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,-ասաց Ծառուկյանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/03/tsarukyan/3155057?fbclid=IwAR3uIv68vBd63zxCfr8JgGAezPkg7sFOcmg4dCb9CW-hJYVpTiBHYSEJbQY]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր