211652_close_icon
views-count1837 դիտում article-date 15:32 16-12-2021

Այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում․ Վահան Քերոբյան

Կառավարությունն այսօր որոշեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի միջոցառումներ արդյունավետ շարունակելու համար Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ հատկացնել 8,015,504.4 դրամ, որից՝ 6,925,574.6 դրամը հարկային եկամուտներից, 1,089,929.8 դրամը՝ վերաբաշխման միջոցով։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտին և ասաց, որ գյուղատնտեսության առումով բարդ տարի է եղել, սակայն այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնաjին գյուղմթերքի արտահանում։

«200 հազար հեկտարը գերազանցել ենք, անցած և նախանցած տարի 140 հազար տոննայի չափով է եղել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի սկսվելուց հետո 25-ից ավելի աջակցության միջոցառումներ են իրականացրել, և դրանց բովանդակությունը այժմ պետք է վերանայվի։

Նմանատիպ նյութեր