5279 դիտում
14:24 02-09-2021
Այս տարի խաղողի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող. Վահան Քերոբյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը 1 տարուց երկարացրել ենք մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի:
Նա նշեց, թե այս փոփոխությունները հնարավորություն են տալու, որ խաղող մթերողներն ավելի անկաշկանդ ու ավելի մեծ ծավալով մթերեն: «Մյուս կողմից հնարավորություն կունենան գյուղացիներին, ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց, ինչպես նաև, մաքսիմալացնելով մթերման ծավալները, հնարավորություն կունենան ապագայում ավելի շատ արտահանել»,- ասաց նախարարը՝ նշելով, թե գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, շատ լավ է ընթանում:
«Այսօր արդեն թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին, անցել ենք նախանցած տարվա ցուցանիշը՝ մոտ 145 հազար տոննա, հույս ունենք մինչև տարեվերջ ռեկորդ խփել և անցնել 200 հազար տոննայի սահմանները»,- ասաց Քերոբյանը:
«Ինտենսիվ խորհրդակցություններ ենք ունենում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և կարող եմ ասել, որ այն պլանները, որ ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող, որը բավարարում է, որ ամբողջ բերքը մթերվի»,- ասաց նախարարը:
Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե Հայաստանում չեն լինելու խաղողագործներ, որոնք չեն կարողանալու իրենց խաղողն իրացնել: Նա դիմեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին՝ նշելով, թե նախարարությունն ամենօրյա ռեժիմով պետք է աշխատի, որ չլինեն փակված փողոցներ, ակցիաներ: «Հիմնավորված որևէ ակցիա չպետք է տեղի ունենա, ու դա Ձեր պատասխանատվության դաշտում է»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1936 դիտում
18:00 17-07-2021
Գինեգործների հետ քննարկել ենք խաղողի մթերումների սահուն կազմակերպելու հարցը. Վահան Քերոբյան
2553 դիտում
10:05 03-09-2016
«Վեդի Ալկոյին» ստիպում են խաղող մթերել, հետո՝ վճարել գյուղացիներին. «Չորրորդ իշխանություն»
1587 դիտում
13:56 01-11-2022
Խաղողի մթերումների հարցը լուծված է, մթերումն ամբողջությամբ ավարտված է․ Քերոբյան․ NEWS.am
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր