211652_close_icon
views-count1599 դիտում article-date 23:55 15-12-2021

ՄՕԿ-ը և «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են խաղերի անվտանգ անցկացման մշակված կանոնների երկրորդ տարբերակը

ՄՕԿ-ը և  << Պեկին-2022 >>   կազմկոմիտեն ներկայացրել են խաղերի անվտանգ անցկացման մշակված կանոնների երկրորդ տարբերակը։ 

Փոփոխվել են  պատվաստումներին , ՉԺՀ մուտք գործողների մաքսային պահանջներին, ավիատոմսերի ամրագրման , թեստի հանձնման  և պահանջվող այլ կետեր:

Նորացված փաստաթղթի համաձայն  պատվաստված բոլոր մարզիկները 21-օրյա կարանտին չեն անցնի։ 

ՄՕԿ –ը և կազմկոմիտեն կորոնավիրուսի դեմ պայքարի  բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար սերտորեն համագործակցել են համաշխարհային  առողջապահական ոլորտի  առաջատար փորձագետների հետ:

Անվտանգ միջավայրի ստեղծումը թույլ կտա մարզիկներին ամբողջությամբ կենտրոնանալ ձմեռային օլիմպիական խաղերի վրա: 

Ձեռնարկի երկրորդ հրատարակությունը կազմելիս  հաշվի են  առնվել ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի, միջազգային մարզական ֆեդերացիաների  և այլ շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները: 

Ներկայացված միջոցառումները ձևակերպված են կորոնավիրուսի վերաբերյալ վերջին գիտական հետազոտությունների, փորձագետների կարծիքների և միջազգային մրցույթների կազմակերպիչների փորձի համաձայն:

Կազմկոմիտեն վստահ է, որ նշած կանոններով  հնարավոր է նվազեցնել վարակվելու ռիսկը, ապահովել  մասնակիցների անվտանգությունը, պաշտպանել տեղի բնակչության առողջությունը։ 

Հույս է հայտնվում, որ բոլորը խստորեն կհետևեն կանոններին, որպեսզի աշխարհը կարողանա վայելել ձմեռային մարզահանդեսի հմայքը:

ՄՕԿ-ը և կազմկոմիտեն կշարունակեն ձեռնարկների վերաբերյալ ճեպազրույցները:  Դա պայմանավորված է աշխարհում անընդհատ փոփոխվող համաճարակաբանական իրավիճակով, ուստի կողմերը չեն բացառել նոր հակաքայլերի ներդրման հնարավորությունը՝  մինչև 2022թ. խաղերի բացման արարողությունը։

Նմանատիպ նյութեր