211652_close_icon
views-count1986 դիտում article-date 22:39 14-11-2022

Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի թալիսմանը

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի թալիսմանը` մասկոտը:

Կազմկոմիտեն հատուկ օր է ընտրել Խաղերի թալիսմանը ներկայացնելու համար՝ մեկնարկից 600 օր առաջ: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:

«Մենք ընտրել ենք ֆրիգիական գլխարկ, քանի որ այն Ֆրանսիայի Հանրապետության ուժեղ խորհրդանիշներից մեկն է։  Ֆրանսիացիների համար այն շատ հայտնի առարկա է, որը ազատության խորհրդանիշ է, առարկա, որը կներկայացնի թալիսմաններ ամբողջ աշխարհում: Այն փաստը, որ Պարալիմպիկ խաղերի թալիսմանը տեսանելի հաշմանդամություն ունի, նույնպես ուժեղ ազդանշան է ուղարկում ՝ նպաստելու ներառմանը»,-ասել է Խաղերի կազմկոմիտեի նախագահ, Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Մայքլ Էրեմիաշը:

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականին` հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Նմանատիպ նյութեր