211652_close_icon
views-count1832 դիտում article-date 19:05 15-12-2021

Ֆորմուլա-1-ի լեգենդ Լյուիս Հեմիլթոնն արժանացել է ասպետի կոչման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեգենդար ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի` արքայազն Չարզլի կողմից արժանացել է ասպետական կոչման:

Ասպետի կոչման պաշտոնական արարողությունը կայացել է Վինձորի ամրոցում, որը համարվում է անգլիական թագավորական ընտանիքի նստավայրը:

Հեմիլթոնը ասպետի կոչման է արժանացել ավտոմրցաշարերում ունեցած ավանդի համար:

Օրեր առաջ Հեմիլթոնը պատմական և դրամատիկ պայքարում զիջեց չեմպիոնական կոչումը «Red Bull»-ի նիդերլանդցի վարորդ Մաքս Ֆերստապենին, ով իր կարիերայի մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր