45751 դիտում
13:12 01-11-2021
Ամենալավ հադրութցին՝ ապարանցի հրամանատար, լեգենդ դարձած Հայկ Կիրակոսյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանին շնորհվել է «Ոսկե արծիվ» շքանշան, «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, լրացավ Արցախի հերոս, փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանի զոհվելու 1 տարին: Ոսկե արծիվ շքանշանը հանձնեց գեներալ-մայոր. ԱՀ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև գեներալ-լեյտնանտ Ջալալ Հարությունյանը, Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, Արագածոտնի Մարզի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԾՎԻԿԻ «Ամենալավ հադրութեցին ապարանցի հրամանատար Հայկն էր»։
Գնդապետ Հայկ Կիրակոսյանը ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 30-ին, Արագածում։ Շուրջ 15 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ամենասիրելի հրամանատարի կատարած սխրանքները բազմաթիվ են։ 33 տարեկանում փոխգնդապետի կոչման է արժանացել: Տարիներ շարունակ հսկել է Արագած լեռան և Հադրութի լեռների անդորրը:
Հայրենիքը բացարձակ արժեք էր փոխգնդապետի համար, սիրով է ծառայել և նվիրվել հայրենիքի պաշտպանությանը։ Սիրված և հարգված էր բոլորի կողմից։ Նրանք, ովքեր Հայկի հրամանատարությանբ են ծառայել, ոչնչից չեն վախեցել։
Հայկը հզոր էր ոչ միայն հոգեպես, այլև գաղափարապես։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մարտի դաշտում էր։ Չնայած բեկորային վիրավորում էր ստացել, սակայն չէր լքել մարտի դաշտը։ Վերջինը դուրս գալով Հադրութից` փրկել է 2000-ից ավելի զինվորի կյանք։ Նա, շուրջ 40 օր կյանքի ու մահվան կռիվ տալով, թշնամուն պատճառել է ահռելի կորուստներ,իսկ հոկտեմբերի 31֊ ին քաջաբար ընկել հերոսի մահով։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված «Հայրենյաց նահատակներ» հուշարձան-կոթող-խաչքարի վայրը դարձել է մի իսկական սրբատեղի։ Գրեթե ամեն օր նշված վայր են այցելում ոչ միայն տեղաբնակներ, այլ նաև Երևանից, հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից ժամանած քաղաքացիներ։
Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական խուժանը, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, բազմաթիվ հերոոսածին մայրերի հերոս որդիներ, առանց վարանելու, միացան արցախյան գոյատևման պայքարին. որպես կամավորներ՝ մեկնեցին Արցախ՝ իրենց պայքարը մղելու թշնամու դեմ։ Այդ հերոս ու արդեն լեգենդ դարձած տղաներից էին Հադրութի հրամանատար Հայկ Կիրակոսյանը, նրա զինակից ընկերներ Սևակ Ալեքսանյանը, Հովհաննես Բեյբությանը, Տիգրան Գալստյանն ու Համբարձում Կիրակոսյանը։ Բոլորն էլ Արագածոտնի մարզի Արագած գյուղից էին։
Ցավոք, վերջիններս նույնպես նահատակվեցին՝ իրենց պարտքը կատարելով հայրենիքի հանդեպ, ու հիմա նրանց հիշատակը վառ պահելու նպատակով Արագած գյուղի մի խումբ նվիրյալներ, ովքեր կռվի այդ թեժ օրերին հաճախակի են եղել առաջնագծում ու նաև մասնակցել մարտական գործողություններին, որոշում են կառուցել այս հուշարձան-կոթող-խաչքարը, ու Արտակ Տոնոյանը, Գագիկ Պողոսյանը, Եգոր Կարապետյանը, Նվեր Թորոյանը, Տիգրան Շահբազյանը, Հենրիկ Հարությունյանը, Ֆրունզիկ Ղուկասյանը, Սերգեյ Ավետիսյանը և Գեղամ Գրիգորյանը, հանդես գալով որպես ծրագրի հեղինակներ ու հովանավորներ, կյանքի են կոչում այս վեհ գաղափարը ու սեպտեմբերի 27-ին պատերազմի առաջին տարելիցին ընդառաջ գյուղում բացվում է «Հայրենյաց նահատակներ» հուշակոթող-խաչքարը, որը բացեցին զոհվածների հարազատները։
Մինչ հոգևոր հովվի կողմից օծելը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակված հերոսների հիշատակը, ապա ծաղիկներ խոնարհեցին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9528 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին