211652_close_icon

Լյուիս Հոլտբին վերադառնում է Բունդեսլիգա

views-count1081 դիտում article-date 16:32 01-09-2014
«Տոտենհեմ»-ի գերմանացի կիսապաշտպան Լյուիս Հոլտբին առաջիկա մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Համբուրգ»-ի կազմում: Ըստ պայմանագրի, մրցաշրջանի ավարտից հետո հյուսիսգերմանական ակումբը կարող է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Հիշեցնենք, որ Հոլտբին «Շալկե 04»-ից անգլիական ակումբ տեղափոխվեց 2013 թվականի ձմռանը, սակայն այդպես էլ չէր կարողացավ ամրապնդվել «Տոտենհեմ»-ի հիմնական կազմում: Նախորդ մրցաշրջանը Հոլտբին վարձակալական հիմունքներով անցկացևեց «Ֆուլհեմ»-ի կազմում:

Նմանատիպ նյութեր