1330 դիտում
10:55 15-12-2021
Պակասում է անկեղծությունը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իշխանության եւ ընդդիմության (հիմնականում՝ ՀՀԿ-ի) բանավեճն այն մասին, թե «ինչ էր պետք անել» անցած 3 կամ 30 տարվա ընթացքում, շարունակվում է: Երեկ «Առավոտում» այդ թեմայով հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հավանաբար, ՔՊ-ից կլինի պատասխան. ցանկալի է, իհարկե, որ այն նույնպես լինի մեր թերթում, քանի որ այսօրվա հասարակական հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հայաստանցիների տարբեր խմբեր ապրում են իրենց «տեղեկատվական պատյաններում» (information bubble), որտեղ մարդիկ պատրաստ են լսել միայն իրենց համախոհներին եւ ցասումով մերժում են ընդդիմախոսներին:
Բայց, բոլոր դեպքերում, վեճի առարկան ներկա իրավիճակի տեսանկյունից հետաքրքիր է այնքանով, որքանով նախկինում գտնված կամ չգտնված լուծումները կարող են ազդել այսօրվա ու վաղվա գործընթացի վրա: Օրինակ, երբ իշխանությունները, փորձելով արդարանալ պատերազմում պարտության համար, ասում են՝ «Ղարաբաղը վաղուց արդեն հանձնած-պրծած էր», դա համոզիչ է թվում ՔՊ-ական հսկայական ընտրազանգվածին, եւ այդ առումով նման պնդումները հասնում են իրենց թիրախին: Բայց արտաքին քաղաքական առումով այդ ուղերձը նշանակում է, որ այն, ինչ առաջարկում էին ռուսները կամ համանախագահները, այնպիսի խայտառակ լուծումներ էին, որ ավելի լավ էր պարտվել պատերազմում եւ 3700 երիտասարդ կյանք զոհել, քան ընդունել այդ առաջարկները: Այդպիսի ուղերձը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ, հատկապես, Ռուսաստանի առաջարկները եւ չի կարող բացասական հետեւանքներ չունենալ:
Բայց հիմա ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչ է պետք անել, քան քրքրել նախորդ առաջարկների էությունը: Օրինակ՝ արդյո՞ք Հայաստանը պետք է Թուրքիայի հետ բանակցություններում նշանակի իր ներկայացուցչին: Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը սկզբունքորեն կարող է դրական լինել, եթե… Եթե Հայաստանի իշխանությունն անկեղծ լինի իր հասարակություն հետ եւ պատասխանի երեք փոխկապակցված հարցերի:
1/ Արդյոք Թուրքիան հրաժարվե՞լ է իր նախապայմաններից ցեղասպանության, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» եւ «միջանցքի» վերաբերյալ:
2/ Եթե չի հրաժարվել (ենթադրում եմ, որ դա այդպես է), արդյոք այդ նախապայմանները հայկական կողմի համար ընդունելի՞ են:
3/ Եթե ընդունելի են, ապա անվտանգության առումով ի՞նչ հեռանկարներ են բացվում Հայաստանի եւ Արցախի առաջ: Եթե ընդունելի չեն, ի՞նչ իմաստ կա սկսելու գործընթացը: Պարզապես Բրյուսելից առաջ ինչ-որ «առաջընթաց» արձանագրելու համա՞ր:
Ես կցանկանայի, որ իշխանությունն այս հարցերում առանց քարոզչության եւ հռետորաբանության ասի՝ «եթե այսպես անենք, դա կունենա այսինչ հետեւանքները, եթե այնպես անենք, դա կունենա այնինչ հետեւանքները»: Կարծում եմ, որ իշխանական վերոհիշյալ ընտրազանգվածի համար ցանկացած լուծում ընդունելի կլինի: Եթե այդպես է, ուրեմն՝ վերջ, թեման փակված է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1458 դիտում
11:37 05-03-2019
Վազգենի համախմբող անկեղծությունը․ «Առավոտ»
2509 դիտում
10:37 05-10-2021
Մտածել անձերից դուրս․ կա է՛լ ավելի բարդ խնդիր՝ անկեղծությունը․ «Առավոտ»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»