211652_close_icon

Միասին շարունակելու ենք շենացնել մեր հարազատ Աբովյանը, նվիրումով գործելու ենք առավել մաքուր, խնամված ու բարեկեցիկ քաղաք ունենալու համար․Էդուարդ Բաբայան

views-count1513 դիտում article-date 21:33 03-10-2025
Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ. 

Այսօր տոնում ենք մեր հարազատ քաղաքի հիմնադրման 62-րդ տարեդարձը, որի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս։ 

Հետհայացք նետելով անցած վերջին տասնամյակներին` ուրախությամբ պիտի փաստենք, որ Աբովյանն այսօր զգալիորեն բարեփոխվել է: Մենք շարունակում ենք հաստատուն քայլերով առաջ շարժվել և գրանցել նկատելի առաջընթաց ամենատարբեր ոլորտներում: Քաղաքում այսօր իրականացվում են ճանապարհաշինարարական, ենթակառուցվածքների հիմնանորոգման, հանրային և բակային տարածքների բարեկարգման ծավալուն աշխատանքներ, որոնք ուղղված են աբովյանցիների կյանքի որակի բարելավմանը: Շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել կրթության, մշակույթի, սպորտի բնագավառները՝ ստեղծելով լավագույն պայմանները մեր երեխաների ու երիտասարդների համար: 

Սիրելի՛ աբովյանցիներ. 

Մեծապես գնահատում եմ յուրաքանչյուրիդ սրտացավ վերաբերմունքը մեր քաղաքի բարեկարգման, մաքրության ու  գեղեցիկ տեսքի պահպանման հարցում, կարևորում եմ բոլորիդ ակտիվ ներգրավվածությունը համայնքային աշխատանքներում: Ձեր ձայնը միշտ լսելի է և բազում համայնքային հիմնախնդիրներ լուծվում են հենց բնակիչների հետ ակտիվ համագործակցության արդյունքում: 

Աբովյանը օր օրի գրավիչ է դառնում իր տաղանդավոր, նպատակասլաց ու աշխատասեր բնակիչների շնորհիվ. հպարտությամբ եմ ընդունում ամենատարբեր բնագավառներում հաղթանակներ գրանցող երիտասարդներին ու գործունյա բնակիչներին, որոնց շնորհիվ մեր քաղաքը դառնում է ճանաչելի և մրցունակ:

Միասին շարունակելու ենք շենացնել մեր հարազատ Աբովյանը, նվիրումով գործելու ենք առավել մաքուր, խնամված ու բարեկեցիկ քաղաք ունենալու համար: 

Տարեդարձդ շնորհավոր Աբովյան: 

Տոնդ շնորհավոր աբովյանցի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր