1422 դիտում
11:37 05-03-2019
Վազգենի համախմբող անկեղծությունը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Բանակը մեկ անձի կամքով չի կերտվում: Հայոց բանակը կառուցվել է մեր անկախ երկրին օգնության եկած խորհրդային սպաների ջանքերով, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի հեռատեսությամբ, հետևողականությամբ, կասեի անգամ՝ սառնասրտությամբ, ճակատում կռված և այսօր առաջնագծում կանգնած ազատամարտիկների, զինվորների, սպաների նվիրումով, 1992-94 թվականների դժնդակ պայմաններում երեխաներ մեծացնող կանանց տանջանքներով: Բանակը ստեղծել է մեր ամբողջ ժողովուրդը:
Բայց հենց այդ էքստրեմալ պայմաններում հայտնվում են մարդիկ, որոնք հայրենակիցներին համախմբելու բացառիկ կամք և տաղանդ են դրսևորում: Այդպիսին էր Վազգեն Սարգսյանը, որն այսօր կդառնար 60 տարեկան: 1988 թվականին ինչ անում էր Վազգենը, անում էր անկեղծորեն. նրան քննադատողները, նրան չսիրողները շատ էին, բայց նրա անկեղծությանը ոչ ոք չէր կասկածում: Եվ իր անկեղծության բնատուր տաղանդի շնորհիվ նրա հետևից գնում էին թե՛ խորհրդային գեներալները, թե՛ հասարակ գյուղացիները, թե՛ մտավորականները, թե՛ հասարակական ոչ կանոնավոր վարք ունեցող մարդիկ: Այդ տարաբևեռ շերտերին միավորում էր Վազգենի հավատը, նրա անսասան համոզմունքը, որ այս անգամ մենք՝ հայերս հաղթելու ենք և ազատագրելու ենք մեր պատմական հայրենիքների գոնե այս՝ փոքր հատվածը: Եվ մենք հաղթեցինք կարևոր ճակատամարտերում՝ մնում է, որ հաղթենք պատերազմում:
Իհարկե, 1994 թվականի զինադադարից հետո մենք ունեցել ենք նաև տհաճ զարգացումներ՝ քաղաքական (տնտեսական) համակարգը, ինչպես ասում են, «մտավ ծուռ ակոսի մեջ»: Քաղաքացիների կամքն ընտրությունների ժամանակ խեղաթյուրվում էր, «յուրային» գործարարները հարստանում էին, «երկրապահների» լկտի և անպատիժ բռնությունն անցել էր բոլոր երևակայելի չափերը: Դրվեց քաղաքական և տնտեսական խնդիրները բռնությամբ լուծելու տխուր ավանդույթը՝ ավանդույթ, որը, հուսամ, շարունակություն չի գտնի հետհեղափոխական շրջանում: Դառնալով 1990-ականներին, չեմ կարծում, որ Ղարաբաղի հարցը «մահանա բռնելով», լավ գաղափար էր Լևոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելը:
Բայց երբ պատմաբանները գրեն այդ ժամանակաշրջանի մասին, նրանք, կարծում եմ, կկարողանան «թացը չորից» բաժանել, և հայ պատմաբանները, համենայնդեպս, կգնահատեն այն, ինչ արվել է, ինչը մենք բոլորս կարողացել ենք անել այդ դժվարին տարիներին: Գուցե ընդամենը մի տող գրվի՝ «ստեղծվել է հայկական բանակը, ազատագրվել է Արցախը»: Իսկ այդ տողի հետևում կանգնած են մեր հերոսները, առաջին հերթին՝ Վազգեն Սարգսյանը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2476 դիտում
10:37 05-10-2021
Մտածել անձերից դուրս․ կա է՛լ ավելի բարդ խնդիր՝ անկեղծությունը․ «Առավոտ»
1294 դիտում
10:55 15-12-2021
Պակասում է անկեղծությունը․ «Առավոտ»
1255 դիտում
11:55 19-09-2018
Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ
Այս բաժնից
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1063 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»