211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Բագրևանդ թաղամասից հրազենային վնասվածքով օտարերկրյա քաղաքացի է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

views-count5581 դիտում article-date 23:30 28-10-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով։

Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի տղամարդ է, ով հրազենային վնասվածքը ստացել է Բագրևանդ թաղամասում։ Այս պահին այդ տեղեկությունները քրեական և համայնքային ոստիկանները պարզում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր