2479 դիտում
10:37 05-10-2021
Մտածել անձերից դուրս․ կա է՛լ ավելի բարդ խնդիր՝ անկեղծությունը․ «Առավոտ»
Այն մարդիկ, որոնք կյանքը տեսնում են «Փաշինյան-Քոչարյան» հակադրության մեջ, եւ կարծում են, որ ամբողջ տիեզերքը պտտվում է այդ երկու անձերի շուրջ, հիմնարար սխալ են գործում: Քոչարյանի գնացքն արդեն գնացել է, եւ ես, ճիշտն ասած, զարմանում եմ, որ նրա նման փորձառու քաղաքական գործիչը մտածում է, իբր ինքը կարող է ինչ-որ ձեւով վերադառնալ իշխանության: Երկրորդ նախագահի երեկվա ասուլիսը ցույց տվեց, որ նա ադեկվատ պատկերացում չունի իրականության մասին: Քոչարյանն այն անձը չէ, որը կարող է իշխանափոխություն իրականացնել: Սերժ Սարգսյանը նույնպես, բնականաբար, այդպիսի գործիչ չէ: Տարբերությունն այն է, որ Երրորդ նախագահը դա հասկանում է, իսկ Երկրորդը՝ ոչ:
Արդյո՞ք դա նշանակում է, որ Փաշինյանը «հավերժ է» եւ գահին նստելու է այնքան, որքան դա արել են Նազարբաեւը կամ Լուկաշենկոն: Իհարկե, ոչ: Մի քանի տարուց նա էլ է հեռանալու՝ հուսով եմ, խաղաղ: Այնպես որ՝ Հայաստանի ապագայի շուրջ վեճը հանգեցնել երկու անձի հակադրությանը՝ սահմանափակ, պարզունակ մտածողության արգասիք է: Իսկ անձերից դուրս մտածելու համար պետք է հասկանալ ա/ ի՞նչ են ուզում այս տարածաշրջանից հիմնական խաղացողները, բ/ ի՞նչ են ուզում Հայաստանի քաղաքացիները:
Երկու հարցերի պատասխաններն էլ բարդ են: Այստեղ գործում է այսպես կոչված «Դանինգի-Կրյուգերի էֆեկտը»՝ որքան քիչ են մարդկանց գիտելիքները, այնքան ավելի մեծ վստահությամբ, առարկություններ չընդունող տոնով են նրանք խոսում այն մասին, թե որոնք են մեր անմիջական 4 հարեւանների եւ Մինսկի խմբի 3 համանախագահ երկրների շահերն ու նպատակները Հարավային Կովկասում: Նրանք կարող են նաեւ հստակ ձեւակերպել, թե ինչպիսի պետություն է ուզում ունենալ «հայ ժողովուրդը»:
Հասկանալու համար, թե որ ուղղությունն են ընտրում մեր քաղաքացիները, իհարկե, իդեալական կլիներ արժանահավատ սոցիոլոգիական հարցում անցկացնել: Բայց Հայաստանում նման հարցումները երբեք հավատ չեն ընծայել, իսկ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վերջնականապես վարկաբեկվեցին: Այնուամենայնիվ, եկեք ընդունենք, որ լավագույն հարցումն այդ ընտրություններն էին: Ենթադրենք, որ հայաստանցիների 25 տոկոսը գերադասում էր, որ Փաշինյանը մնա, 10 տոկոսն ընտրել էր այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը, 5-ը՝ այլ քաղաքական ուժերի, իսկ կեսը ընդհանրապես չի մոտեցել քվեախցիկներին: Ի՞նչ է դա տալիս սոցիոլոգիական առումով: Կարծում եմ, առանձնապես ոչ մի բան: Թվերի ճշգրտության մասին կարելի է վիճել, բայց կարծում եմ, խնդիրը դա չի:
Խնդիրներն, ըստ էության, երկուսն են: Առաջինն այն է, որ շատ դժվար է կազմել մեր հասարակության «դասակարգային» ընտրանքը: Իմ պատանեկության տարիներին` 1970-ականներին, կային «պաշտոնական» դասակարգեր՝ բանվորներ, գյուղացիներ եւ մտավորականներ՝ որպես «միջնախավ»: Կային նաեւ ոչ պաշտոնական խմբեր՝ կոմունիստական նոմենկլատուրա (առաջին քարտուղարից մինչեւ պահեստապետ), «օրգանի աշխատողներ» (նրանք, ովքեր գործ էին սարքում, իսկ հետո չհետապնդելու դիմաց կաշառք էին ուզում) եւ «ցեխավիկներ» (կիսաօրինական բիզնեսով զբաղվողներ): Այս շերտերի ներկայացուցիչների շահերը քիչ թե շատ պարզ էին, եւ եթե ցանկություն լիներ բարեխիղճ հարցում անցկացնել, ընտրանքի հետ խնդիրներ չէին առաջանա: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ շերտեր ունենք այսօր: Միայն չասեք՝ ազնիվ «ներկաների» եւ թալանչի «նախկինների» կողմնակիցներ: Դրանք քարոզչական կլիշեներ են:
Բայց կա է՛լ ավելի բարդ խնդիր՝ անկեղծությունը: Եթե Հայաստանի քաղաքացիների առջեւ հարց դրվի՝ արդյոք նրանք ցավ են ապրում Արցախի 70 տոկոսի կորուստի վերաբերյալ, ճնշող մեծամասնությունը կպատասխանի՝ «այո», «բա ո՞նց», «մենք պետք է կորցրած հողերը հետ բերենք»: Ինչպե՞ս է հնարավոր չափել, թե որքանով են այդ պատասխաններն անկեղծ»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4441 դիտում
15:25 29-05-2020
Անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է. Աշոտյանը՝ Արցախի նախագահի արած նշանակումների մասին
1422 դիտում
11:37 05-03-2019
Վազգենի համախմբող անկեղծությունը․ «Առավոտ»
1297 դիտում
10:55 15-12-2021
Պակասում է անկեղծությունը․ «Առավոտ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան