211652_close_icon

Վարչապետը գնահատեց Սամվել Ալեքսանյանի անկեղծությունը. նա առաջարկել էր հարկային դաշտ մտնելով՝ օրինակ ծառայել շատերին

views-count3700 դիտում article-date 13:23 24-05-2014
«Սուտ են այն տեղեկությունները, թե գործարարների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն իբրև թե ասել է՝ գոնե իննսուն տոկոսով եկեք հարկային դաշտ, ոչ տասը»,-այս մասին այսօր ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն հաստատեց այն տեղեկությունը, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ասել է, որ եթե բոլորը գան հարկային դաշտ, նա կլինի առաջին օրինակը: «Բոլորը Սամվել Ալեքսանյանին մատնանշում են: Ես գնահտում եմ նրա անկեղծությունը: Նա հայտարարեց, որ եթե աշխատում են բոլորը, հարկային դաշտում ինքը պատրաստ է ինքը դառնալ օրինակ: Խնդրեմ»,- ասաց վարչապետը: Տեղեկացրեց նաեւ, որ ներկա պահին ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդիպումներ է ունենում բոլոր գործարարների հետ եւ փորձում նրանց առաջարկությունները նույնպես հաշվի առնել՝ հասկանալու համար, թե խնդիրը որտեղ է: «Ինձ համար շատ կարեւոր է «մուրճի» մասով չգնալ առաջ, այլ բոլորին լսենք եւ որոշում կայացնենք»,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր