211652_close_icon
views-count8318 դիտում article-date 23:36 12-12-2021

Ըստ մեր «առաջադեմ» գործիչների, ԱՄՆ-ը 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի

Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացման ֆոնին, Ուկրաինային հոգեբանական,ֆինանսական, ռազմական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ՆԱՏՕ-ի իր դաշնակից որևէ պետության դեմ ցանկացած ռազմական բախման ժամանակ, զորքեր ուղարկել և մասնակցել պատերազմին, քանի որ դա իրենց սուրբ պարտքն է, բայց ոչ Ուկրաինայի դեպքում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այս պարագայում ԱՄՆ-ը և դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։ Ըստ մեր «առաջադեմ» գործիչների,եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ը 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի, եթե իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և վերջինիս դաշնակից Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր