211652_close_icon
views-count1195 դիտում article-date 14:22 12-11-2024

Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև մեկ րոպեի տարբերություն է, ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել. Բագրատ Սրբազան

Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը. «Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, և մեր ապրածի ողջ ճշմարտությունն այդ մեկ րոպեի մեջ է։

Մահվանից վախենալ պետք չէ, բայց ինչպե՞ս ենք այն դիմավորելու։ Կրկնում եմ, որ անձնապես, ես ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել, որ այդ մեկ րոպեն ինձ համար այն ժամը դառնա, որ ձեռքերս մեկնեմ ու ասեմ՝ Տեր, ինչ-որ տվել ես, ուզեցի, որ ավելիով Քեզ վերադարձնեմ, Քոնը՝ Քեզ»։

Նմանատիպ նյութեր