211652_close_icon
views-count1519 դիտում article-date 20:47 11-12-2021

«Բավարիան» հաղթեց «Մայնցին», «Բորուսիան» ոչ-ոքի ավարտեց «Բոխումի» հետ

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ:

22-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: 53-րդ րոպեին Կոմանը խփեց պատասխան գոլը, իսկ 74-ին Մուսիալան հաշիվը դարձրեց 2:1:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Բորուսիան» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1։1 խաղաց «Բոխումի» հետ: Դորտմունդյան թիմի միակ գոլը խփեց Բերնտը:

Այս խաղերից հետո «Բավարիան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան»  31 միավորով 2-րդն է:

«Հոֆենհայմը» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» և հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 89-րդ րոպեին։

«Հոֆենհայմը» 26 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Ֆրայբուրգը» 5-րդն է՝ 25 միավորով։

Նմանատիպ նյութեր