211652_close_icon
views-count4151 դիտում article-date 20:03 15-10-2016

Գերմանիա. «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան» սայթաքեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում ոչ-ոքի` 2:2 խաղաց Ֆրանկֆուտի «Այնտրախտի» հետ: Այս հաշիվը կարելի է սենսացիոն համարել, եթե հաշվի առնենք, որ «Այնտրախտը» վերջին 25 րոպեն 10 հոգով մնաց, պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողացավ խուսափել պարտությունից: Դորտմունդի «Բորուսիան» էլ չկարողացավ հաղթել, տանը ոչ-ոքի` 1:1 խաղալով Բեռլինի «Հերտայի» հետ: Այս տուրից հետո «Բավարիան» 17 միավորով առաջատարն է, իսկ ահա 2-րդ տեղում հայտնվեց «Քյոլնը», որը «Ինգոլշտադտին»՝ 2:1 հաղթելուց հետո 15 միավոր վաստակեց: Դորտմունդի «Բորուսիան» 13 միավորով 4-րդն է: Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր «Այնտրախտ» - «Բավարիա»՝ 2:2 Սաբոլչ Հուստի, 43, Մարկո Ֆաբիան, 78 – Արյեն Ռոբեն, 10, Ջոշուա Կիմիխ, 62 «Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 1:1 Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 80 - Վալենտին Շտոկեր, 51
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր