211652_close_icon
views-count2194 դիտում article-date 22:45 20-09-2024

Շախմատի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց Ուկրաինայի դեմ մրցափուլը

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին ոչ-ոքի ավարտեց պայքարը Ուկրաինայի դեմ:

Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում` Ուկրաինայի հավաքականի հետ մրցափուլում միավորը կիսեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը: Պարտություն կրեց Էլինա Դանիելյանը, իսկ Աննա Սարգսյանը հաղթանակի հասավ: Հայաստան-Ուկրաինա` 2:2: 

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնաց երկու տուր:

Նմանատիպ նյութեր