Գերմանիա. «Բորուսիան» պարտվեց, «Բավարիան»` Բունդեսլիգայի չեմպիոն. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Այնտրախտը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Իսկ դա նշանակում է, որ Գերմանիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն հռչակվեց Մյունխենի «Բավարիան», որը զուգահեռ խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ինգոլշտադտին» և 8 միավորի հասցրեց տարբերությունը «Բորուսիայից»:
«Բավարիան» Գվարդիոլայի ղեկավարությամբ 3-րդ անգամ է հռչակվում Բունդեսլիգայի հաղթող, իսկ «Բորուսիան» դառնում է առաջնության փոխչեմպիոն:
Իսկ տուրի կենտրոնական խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ և առաջնությունից 1 տուր առաջ ամրագրվեց 4-րդ տեղում, որը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի ուղեգիր է ապահովում: «Բայերը» գրավեց 3-րդ տեղը:
[b]Գերմանիայի առաջնություն, 33-րդ տուր
[/b]
«Այնտրախտ» - «Բորուսիա Դ.»` 1:0
Շտեֆան Այգներ, 14
«Ինգոլշտադտ» - «Բավարիա»՝ 1:2
Մորից Հարտման, 42 (11մ) – Ռոբերտ Լևանդովսկի, 15, 32
«Բորուսիա Մ.» - «Բայեր»՝ 2:1
Անդրե Հան, 43, 79 – Շարլես Արանգիս, 20