211652_close_icon
views-count1214 դիտում article-date 19:25 11-12-2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վուլվերհեմթոնին» և ամրապնդվեց 1-ին տեղում

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

66-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Հյուրերը երկրորդ խաղակեսն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը։

«Մանչեսթեր Սիթին» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Նմանատիպ նյութեր