211652_close_icon
views-count2006 դիտում article-date 22:20 30-11-2014

Դորտմունդի «Բորուսիա»-ն իր հերթական պարտությունը կրեց և ամրապնդվեց վերջին տեղում. տեսանյութ

Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է անփառունակ ելույթներ ունենալ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում: Յուրգեն Կլոպ թիմը 13-րդ տուրում իր հերթական պարտությունը կրեց: Այս անգամ «Բորուսիա»-ն Ֆրանկֆուրտում 0:2 հաշվով զիջեց «Այնտրախտ»-ին: Արդեն 5-րդ րոպեին Ալեքսանդր Մայերը օգտվելով մրցակցի պաշտպանների անփույթ խաղից, առաջ մղեց իր թիմին: Քիչ անց Հենրիխ Մխիթարյանը կարող էր հավասարեցնել հաշիվը,սակայն հայ կիսապաշտպանի հարվածից հետո իր թիմին փրկեց հիանալի խաղ անցկացրած Թիմո Վիդվալդը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարպասը գրավելու ևս մեկ հիանալի հնարավորություն ստացավ առաջին խաղակեսի միջնամասում, բայց վերջինիս հարվածը կրկին իր նպատակին չհասավ: Երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ն մեծացրեց ճնշումը և թվում էր, թե պատասխան գոլը իրեն երկար սպասեցնել չի տա, երբ 78-րդ րոպեին Մաթիաս Գինտերի և Ռոման Վայդենֆելլերի անհամաձայնեցված խաղի և մանկական սխալի հետևանքով Սեֆերովիչը հայտնվեց անպաշտպան դարպասի առջև՝ բնականաբար, խոցեց այն: Այս պարտությունից հետո «Բորուսիա»-ն 13 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղում: [b]«Այնտրախտ» - «Բորուսիա»՝2:0[/b] Գոլեր՝ Մայեր 5՛, Սեֆերովիչ 78՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր