Grenke Chess Classic. Լևոն Արոնյանը ամրապնդվեց առաջին տեղում, այս անգամ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին
Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում կայացավ GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը 5-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին: Սա հայ գրոսմայստերի երրորդ անընդմեջ հաղթանակն էր:
Այս հաղթանակից հետո Արոնյանը 4 միավորով ավելի ամրապնդվեց 1-ին տեղում: Նրան մեկ միավոր են զիջում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:
Grenke Chess Classic, 5-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) – Արկադի Նայդիչ (Ադրբեջան)` 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Գեորգ Մայեր (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1
Հու Յիֆան (Չինաստան) - Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա)` 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո. 1. Արոնյան` 4 միավոր, 2-4. Կարուանա, Կարլսեն, Հոու Յիֆան` 3, 5-6, Նայդիչ, Վաշյե-Լագրավ` 2.5, 7-8. Մայեր, Բլյուբաում`1: