1462 դիտում
21:32 09-12-2021
Երիտասարդական թատրոնում անցկացվել է «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հայտարարած «Մեկ ամիս Իրանի ժամանակակից գրականության հետ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը, համագործակցելով ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ, դեկտեմբերի 8-ին ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնում կազմակերպել էր «Հայ-իրանական ժամանակակից պոեզիայի երեկո»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման բացումն ազդարարեց ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի ղեկավար Արսեն Ազիզյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին` համագործակցության առաջարկի համար և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Արմինա Սարգսյանին` կարճ ժամանակահատվածում պարսկերեն սովորող ուսանողներին պարսկերեն բանաստեղծություններ ներկայացնելուն պատրաստելու համար:
Միջոցառմանը Թատերական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ուսանող- դերասանները ներկայացրին պարսկերենից հայերեն թարգմանված Իրանի ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները, իսկ Բրյուսովի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողներն էլ պարսկերենով ներկայացրին հայ ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններն ու իրանական ժամանակակից պոեզիայից հատվածներ:
Միջոցառումն ուղեկցվեց հայ-իրանական ազգային երաժշտական գործիքների մեղեդային երաժշտությամբ:
Երեկոն ամփոփեց Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիին՝ ընթերցելով հատվածներ Իրանի ժամանակակից պոեզիայի ակնառու ներկայացուցիչ Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործություններից:
Միջոցառման ավարտին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը նշեց, որ Մշակույթի կենտրոնի կողմից առաջարկված համապատասխան իրանցի գործընկեր հաստատության հետ համագործակցության հուշագիրը կկնքվի, ինչով նոր զարկ կտրվի երկու երկրների թատերական համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր
1417 դիտում
23:14 11-03-2015
Պոեզիայի երեկո՝ «Իբրեւ սկիզբ» խորագրով
4323 դիտում
21:57 21-03-2016
Տեղի ունեցավ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով գրական- երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան
1449 դիտում
19:56 15-04-2014
Հայ երգի երեկո՝ Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում
Այս բաժնից
1009 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
760 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան