211652_close_icon
views-count1656 դիտում article-date 11:18 08-12-2021

Փորձել են 3 հոգու հետ հաշիվ պարզել, հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են․ Սեյրան Օհանյանը՝ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Երեկ Ազգային ժողովի շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը՝ հերթական անգամ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով, հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են։ Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել շենքում իբր անվտանգություն ապահովող ՊՎԾ–ն»,–ասաց նա և նշեց, որ սա հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված։

«Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է»,–ասաց Սեյրան Օհանյանը և նշեց, որ եթե ուզում են շեղել հանրության ուշադրությունը, ապա դա իրենց չի հաջողվելու։

«Իհարկե, այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին»,–ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր