211652_close_icon
views-count1789 դիտում article-date 12:18 27-11-2018

Թրամփը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հարցով կոչ է արել Պուտինին և Պորոշենկոյին նստել բանակցային սեղանի շուրջ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Կերչի նեղուցում, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Գործակալության փոխանցմամբ՝ Թրամփը միջադեպը հարթելու ուղղությամբ աշխատում է իր եվրոպացի գործընկերների հետ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ ուկրաինական 3 նավեր ուղղություն են վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով, ինչի համար էլ ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Նմանատիպ նյութեր