211652_close_icon
views-count12811 դիտում article-date 19:38 07-12-2021

«Ժամանակ ենք տալիս, որ մանդատները վայր դնեն»․ ԱԺ-ի դիմաց ակցիան ավարտվեց. News.am

Ազգային ժողովի դիմաց ավարտվեց բողոքի ցույցը, որը կազմակերպվել էր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, հայտնում է News.am-ը։

Սկզբում ցուցարարները պահանջում էին այդ ծեծկռտուքին մասնակցած ՔՊ–ական պատգամավորների հետ հանդիպում, բայց քանի որ նրանք այդպես էլ չհայտնվեցին, սկսեցին պահանջել նրանց հրաժարականը։

«Մենք գտնում ենք, որ այն պատգամավորները, որոնք առնչվել են էս դեպքի հետ, իրենք իրավունք չունեն պատգամավոր լինելու եւ պահանջում ենք, որ վայր դնեն մանդատները: Եթե վայր չեն դնում մանդատները, հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը կրելու են իրենք:

Ողջամիտ ժամանակ ենք տալիս, որ մանդատները վայր դնեն։ Թող Նոր տարին էլ անցնի, դա իրենց նվեր՝ Նոր տարուն էլ պատգամավոր լինեն, բայց հետո հրաժարական տան։ Ազգային ժողովի պատգամավորը` ազգընտրյալը, իրավունք չունի իրեն խուլիգանի պես պահել», - ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ վաղը «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԱԺ նիստին ավելի կոնկրետ պահանջներ կներկայացնեն ծեծկռտուք կազմակերպած պատգամավորներին։

Նմանատիպ նյութեր