211652_close_icon
views-count3179 դիտում article-date 12:45 05-08-2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

Սույն անձերը թուրքերի հետ համատեղ հրատարակել են դպրոցում պատմության դասավանդման վերաբերյալ ուղեցույցներ, որտեղ Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա և Կովկաս, ինչպես՝ թուրքերը։ Քննադատել ու մեղադրել են հայ դպրոցական դասագրքերի հեղինակներին, որ պատմական Հայաստանի վրա գրել են` Հայաստան, այլ ոչ թե Թուրքիա և Իրան։ Մեղադրել են, որ 2016 թ.-ի ապրիլյան մեր հաղթանակը ներկայացրել ենք պատմության դասագրքերում և վրդովվել, թե ինչի ենք ադրբեջանցիներին մեզ թշնամի համարում։ Բողոքում են թե, ինչո՞ւ է մեր պատմության դասագրքերում թուրքը ներկայացվում թշնամու կերպարով։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության , մեր ազգային արժեքների, Եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական ու Ապրիլյան պատերազմի հերոսների հանդեպ։ Այսօրվա իշխանությունը, այսօրվա վարչապետի գլխավորությամբ պետք է քաղաքական գնահատական տա այս ամենին, քանի որ նրա անմիջական հովանավորությամբ ու նախաձեռնությամբ են այս ազգադավ, անհայրենիք դավաճանները հայտնվել խորհրդարանում։ [b]Գեղամ Պետրոսյան[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր