211652_close_icon
views-count99984 դիտում article-date 11:56 06-12-2021

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, պարեկները «Դրագոն Գարդեն»-ի մոտ հայտնաբերել են տղամարդու դի. ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ  Կարեն Գալստյանի և Հակոբ Բադալյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու  ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի  հարևանությամբ գտնվող  աղբարկղների մոտ հայտնաբերել են  տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Դ. Նիկողոսյանը ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով  տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  2-րդ քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը,  իսկ նրա մոտ հայտնաբերվել է  73-ամյա  Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է  դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր