43480 դիտում
11:41 05-12-2023
Խոշոր հրդեհ՝ Երևանում գործող «Դրագոն» ռեստորանային համալիրում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից. ժամանել են մեծ թվով հրշեջներ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 7/3 հասցեում գործող «Դրագոն Գարդեն ֆեմիլի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվերեն ժամանել են Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 8-րդ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում հրշեջների աշխատանքը հետաքրքրասեր վարորդների կողմից չխոչընդոտելու նպատակով նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Սամվել Մարությանը հեռացրել են վարորդներին՝ իրենց ավտոմեքենաներով:
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին և մարվել՝ 05:10-ին:
Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության կենրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու են հրդեհի առաջացման պատճառները:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)