Սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց է տեղափոխվել 34–ամյա տղամարդու դի. ժամանել են Երևանի ոստիկանապետը, քրեական բաժնի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Քիչ առաջ սպանություն է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն  է տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը հիվանդանոց  է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության  Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության  բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ   Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված փողոցում  60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  պարզվել է,  որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բարսեղյանն էր, ում մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հարվածի հետքեր:
Այս պահին նշված փողոցում երթևեկությունը դադարեցված է Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից: 
Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝  հանցագործին բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,  ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը: 
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Արաբկիրի  քննչական բաժնի  քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Մհեր Ներսիսյանի և բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ:
***
 21:50 
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Փափազյան փողոցում՝ «1001 մանրուք»  խանութի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի 35 RF 815 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ տեղեկությունների՝  պատկանում է  սպանվածին:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


