1591 դիտում
16:45 04-12-2021
Հայկ Մարությանի այցը Սանկտ- Պետերբուրգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում էր: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
Պետերբուրգցի գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի, ինչպես նաև քաղաքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Երևանի և Սանկտ Պետերբուրգի ղեկավարների պաշտոնական հանդիպումը կայացավ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` Սմոլնիում:
Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդեց համագործակցության հնգամյա ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկու քաղաքների միջև ստորագրեցին 2021-2025թթ. համագործակցության «Ճանապարհային քարտեզը»:
Հագեցած օրակարգով այցն ընդգրկում էր քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելեց քաղաքի կառավարման մի շարք կառույցներ, տեղում ծանոթացավ աշխատանքներին:
Սանկտ Պետերբուրգի «Անվտանգ քաղաք» միասնական կառավարման կենտրոնն է: Այն հնարավորություն է ստեղծում թեժ գծին ստացած զանգերի, ինչպես նաև քաղաքում տեղադրված շուրջ 45 հազար տեսախցիկների միջոցով ապահովել քաղաքի բնակչության ենթակառուցվածքների անվտանգությունը, գրանցել արտակարգ պատահարները կամ կոմունալ ոլորտում առացաջած խնդիրները: Քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվեց քաղաքային տրանսպորտի կառավարման կենտրոնի աշխատանքը:
Սանկտ Պետերբուրգում թափառող կենդանիների հավաքման, բուժման ու որդեգրման գործընթացով զբաղվում է 2006-ից գործող պետական անասնաբուժական կլինիկան: Այցի ընթացքում քաղաքապետը ծանոթացավ կառույցի հարմարություններին ու հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը:
2019-ից ի վեր Երևանը ևս կոնկրետ քայլեր է ձեռնարկում ոլորտի կանոնակարգման ուղղությամբ: Հայկ Մարությանը կարևորեց Երևանի «Թառառող կենդանիների վնասազերծման կեոնտրոն» ՀՈԱԿ-ի և Սանկտ Պետերբուրգի անասնաբուժական կլինիկայի միջև կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը:
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված ջերմ հարաբերությունների լավագույն օրինակներից են նաև Էրմիտաժի հետ հաստատված կապերը: Այցի ընթացքում քաղաքապետ Մարությանը Էրմիտաժում հանդիպեց նաև Պետական թանգարանի տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիատրովսկու հետ:
Երևանի և Սանկտ Պետերբուրգի եղբայրական ու գործընկերային հարաբերություններն առաջիկա հինգ տարիներին «Ճանապարհային քարտեզով» կզարգանան առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերով:
Փոխայցելությունների հաջորդ կանգառը կլինի Երևանում: Քաղաքապետ Մարությանը նահանգապետ Բեգլովին հրավիրեց փոխադարձաբար այց կատարել Երևան:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3875 դիտում
23:39 15-01-2021
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները
1594 դիտում
12:55 20-06-2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ
1127 դիտում
18:23 29-11-2014
Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ
Այս բաժնից
877 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
709 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել