Ավարտվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցն ավարտվել է հայ համայնքի հետ հանդիպումով:
Նոյեմբերի 28-ին խորհրդարանի նախագահն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցի:
Մոմավառությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հետաքրքրող բազմաթիվ հարցեր:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ մշակույթի, կրոնի, լեզվի եւ ազգային այլ արժեքների պահպանմանն ուղղված հայ համայնքի ջանքերը:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ հայկական կիրակնօրյա դպրոց: ՀՀ ԱԺ պատվիրակությունը դպրոցին նվիրել է հայերեն գրքեր:
Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, Սանկտ Պետերբուրգում ԱԺ նախագահը ներկա է եղել
«Հետախույզի ճակատագիրը» գրքի շնորհանդեսին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: