2946 դիտում
22:30 01-12-2021
Թումո կենտրոնը կտեղակայվի Կապանի կայարանի պատմական շենքում
1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի պատմական շենքը շուտով կվերածնվի` որպես Թումո կենտրոն: Հավատարիմ մնալով իր մոտեցումներին` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծրագիրը չշահագործվող, սակայն պատմական արժեք ունեցող շենքերում:
«Խորհրդանշական է, որ կենտրոնը կառուցվելու է ճարտարապետական արժեք և հատուկ պատմություն ունեցող շենքում: Իհարկե, շատ ավելի հեշտ է կառուցել նորը, քան վերանորոգել հինը, սակայն շատ կարևոր է մեզ ժառանգություն հասած հին կառույցին նոր ոգի, նոր կյանք տալը»,- նշում է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը: Շենքի վերակառուցման ու նախապատրաստական աշխատանքները ծրագրված է ավարտել 2023 թվականին, ինչից հետո կենտրոնն իր դռները կբացի Կապանում ու հարևան համայնքներում բնակվող ավելի քան 1000 պատանիների առջև:
Թումոյի կրթական ծրագիրը կհասնի Սյունիք մինչ շենքի վերանորոգման աշխատանքների ավարտը․ մոտակա շաբաթներին Կապանում տեղադրվելու է Թումո տուփ, որը կենտրոնի շահագործումից հետո կտեղափոխվի մարզի այլ համայնք:

|
Նմանատիպ նյութեր
2145 դիտում
18:14 02-03-2021
Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9066 դիտում
16:52 02-11-2017
«Թումո»-ի շենքում գյուրզա է հայտնաբերվել
Այս բաժնից
496 դիտում
19:58 03-05-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերը
472 դիտում
19:15 03-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ