Հայաստանի 4 Թումո կենտրոններում տեղի կունենա Թումո Պորտֆոլիո ցուցադրությունը` ուսանողների ընկերների, ծնողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 20-ին՝ 18:30-ից 21:30-ը, տեղի կունենա Թումոյի Պորտֆոլիո ցուցադրությունը: Պորտֆոլիոն կես տարին մեկ անցկացվող
մեծ ցուցադրություն է, որի շուրջ հավավքվում են մեր ուսանողների ընկերները, ծնողներն ու բոլոր հետաքրքրված մարդիկ՝ ուսումնասիրելու վերջին վեց ամիսների ընթացքում ուսանողների կատարած աշխատանքը:
Այս տարի Պորտֆոլիոն առաջին անգամ անցկացվում է բոլոր չորս կենտրոններում՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:
Քաղաքներից յուրաքանչյուրում կցուցադրվեն ընտրված դասընթացների արդյունքներ:
Միացե՛ք մեզ և տեսե՛ք տարաբնույթ ոլորտների աշխատանքներ՝ սկսած գրաֆիկական դիզայնից ու երաժշտությունից մինչև ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում ու կայքերի մշակում:
[b]Կենտրոնների հասցեներն են.[/b]
Թումո Երևան՝ Հալաբյան 16
Թումո Դիլիջան՝ Մյասնիկյան 63
Թումո Գյումրի՝ Գայի 1
Թումո Ստեփանակերտ՝ Կնունյանցների 2
Հիշեցնենք, որ Գյումրիի և Ստեփանակերտի կենտրոնները բացվել են և գործում են Թումոյի և ՀԲԸՄ համագործակցության շրջանակներում: