211652_close_icon
views-count69783 դիտում article-date 14:51 01-12-2021

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Հովտաշեն գյուղի ջրանցքից փրկարարները մեծ դժվարությամբ ճոպանների միջոցով դուրս են բերել տղամարդու դի. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի մեջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ կարողացան ջրանցքից դուրս բերել տղամարդու դի։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր