Երևանում հասունանում է համաճարակ․ Բագրատունյաց 34 շենքի բնակիչները սպառնում են կեղտաջրերի պատճառով նկուղներում հայտնաբերված սատկած առնետները տանել ու նետել Երևանի քաղաքապետարանի դիմաց․ շենքը կանգնած է փլուզման եզրին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ Երևանում սնկի նման աճում է վթարային շենքերի թիվը, դրա մեղավորությունը առաջին հերթին Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների, «Վեոլիա Ջուր» ընկերության և համատիրությունների սխալ կառավարման արդյունքն է։
Երկար ու ձիգ տարիներ են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտա, թիվ 34 շենքի բնակիչների գլխով ինչքան «սև ամպ» ասես կուտակվել է։
Բնակիչները ամեն առավոտ լուսացնում են գարշահոտի պայմաններում և շենքի փլուզման վտանգը աչքի առաջ ունենալով։
Անձրևային օրերին էլ շենքի բնակիչները ասես հայտնվեն սարսափ ֆիլմում․ կեղտաջրերի ու անձրևաջրերի պատճառով մուտքերով առնետները այնպես են վազում, ու թվում է, թե բնակիչները գտնվում են «առնետաշենում»։
Բնակիչները այնքան են դիմել Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի թաղապետարան, «Վեոլիա Ջուր», ու միայն լսել են դատարկ ու սին խոսքեր։
Այսօր՝ ապրիլի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցի ընթացքում բնակիչները ասում էին․ «Ամեն ընտրություններից առաջ բնակիչներին խոստանում են, որ հարցը կլուծեն, և նախ կվերացնեն այդ հակասանիտարական ու գարշահոտ վիճակը, ապա կփոխեն կոյուղատարերը ու դիտահորերը, ու երբ ընտրությունները ավարտվում են, ավարտվում են նաև այդ մարդկանց խոսքը գործ դարձնելու գաղափարը։
Սակայն ընտրություններից հետո նորից համոզվում ենք, որ «Պահանջվում է ստախոս» ներկայացման հերոս Փչան Թոդորոսին տալիս անցնում են։ Անգաղափար մարդիկ են։
Մենք արդեն այդպես ենք կոչում բոլոր խոստում տվողներին։ Մինչդեռ կանոնավոր վճարումները կատարում ենք, նույնիսկ մի քանի անգամ բնակիչներով փորձել ենք մի բան անել, բայց 1-2 օր հետո նորից կեղտաջրերը գրոհել են շենքի նկուղները, ու նորից բոլորիս դիվադադար են անում առնետները։
Ոչ Երևանի քաղաքապետարանին, ոչ թաղապետարանին, ոչ համատիրությանը, ոչ էլ «Վեոլիա Ջուր»-ին չենք հավատում։ Դրանք 4-ն էլ կարողանում են միայն լավ, փափուկ բարձ դնել բնակիչների գլխի տակ։
Այս անգամ ուզում ենք դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Չէ՞ որ այս գարշահոտը պարարտ հող է համաճարակի բռնկման համար, և հենց առողջապահության նախարարությունը կարող է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, վարչական շրջանի ղեկավարին և «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուներին կոչ անել, որ վերջապես կանխեն համաճարակի ստեղծման վտանգը և փրկեն շենքը վթարային դառնալու հեռանկարից։
Իսկ եթե այն դառնա վթարային, 200-ից ավելի բնակիչներ կհայտնվեն փողոցում։ Հիմա որպես խնդրանք-պահանջ է մեր կոչը․ եթե այս անգամ էլ դրական արդյունքի չհասնենք՝ առանց չափազանցության, մուտքերում որքան սատկած առնետ ենք հայտնաբերենք՝ տանելու ենք ու նետենք Երևանի քաղաքապետարանի առաջ»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։